Թուրքիան պատրաստ Է Իրաքի եւ Իրանի հետ պատժամիջոցներ սահմանել Քրդստանի դեմ. Բինալի Յըլդըրըմ

Armenpress 16:54, 10 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել Է, որ Անկարան, Բաղդադը եւ Թեհրանը պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե նրա իշխանությունները չչեղարկեն տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հյուսիսային Իրաքում անօրինական հանրաքվե Է անցկացվել: Մենք հանդես ենք գալիս ոչ թե քուրդ ժողովրդի, այլ Հյուսիսային Իրաքի կառավարության անպատասխանատու գործողությունների դեմ: Մենք նրա հետ դադարեցրել ենք ավիահաղորդակցությունը եւ նրանց հեռուստաալիքների հեռարձակումը, թույլ չենք տվել նրանց ներկայացուցչի ժամանոմւը մեր երկիր: Դա ամենը չԷ: Եթե Հյուսիսային Իրաքի ղեկավարությունը չսթափվի, մենք կհանդիպենք Իրաքի եւ Իրանի ներկայացուցիչների հետ, կընդունենք հետագա որոշումներ»,-ասել Է Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am