Բարսելոնայի հայերը կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

Armenpress 15:31, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ոգեկոչման և հիշատակի արարողություն տեղի կունենա Բարսելոնայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արարողությունը տեղի կունենա ապրիլի 23-ին` 13:00-ից մինչև 15:00-ն:

Ներկաները ծաղիկներ կխոնարհեն Բարսելոնայում տեղադրված հայկական խաչքարի մոտ, ինչպես նաև մոմավառություն կկազմակերպեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am