Ալ Բանոյին վիրահատել են երկու ինֆարկտներից հետո

Armenpress 17:17, 10 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հայտնի երգիչ Ալ Բանոն երկու ինֆարկտներից հետո վիրահատութան է ենթարկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Oggi շաբաթաթերթի կայքը:

Աղբյուրի տեղեկություններով, հայտնի երգիչը դեկտեմբերի 9-ին Հռոմում ամանորյա տոներին նվիրված համերգի փորձի ժամանակ իրեն վատ է զգացել: Առաջին ինֆարկտը նա ստացել է ժամը 18:00-ի սահմաններում, որից միանգամից հաջորդել է երկրորդը: Ալ Բանոն անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան գիշերը վիրահատել են:

«Ինձ վիրահատել են ժամը 3-ին, և ես վիրահատարանում տեղի ունեցող ամեն ինչ լսել եմ: Մտքիս եկավ կատակել, սակայն հետո մտածեցի, որ ավելի կլինի չշեղել բժիշկներին»,- պատմել է երգիչը` ավելացնելով, որ ներկա դրությամբ իրեն լավ է զգում: «Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա մի քանի օր անց ինձ դուրս կգրեն: Առավել ևս, որ կան բազմաթիվ գործեր, որոնք պետք է անեմ»,- եզրափակել է Ալ Բանոն: 

 

Լուսանկարը` EPA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am