Հարավային Կորեայում հազարավոր մարդիկ տոնում են նախագահի իմպիչմենտը

Armenpress 17:00, 10 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում մի քանի հազար մարդ դուրս է եկել փողոց և տոնել երկրի նախագահ Պակ Կին Հեյի իմպիչմենտը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Sky News-ը:  

Հազարավոր մարդիկ շքերթով անցել են նախագահական պալատի կողքով և հավաքվել հանրահավաքի այն վայրում, որտեղ մի քանի շաբաթ պահանջել են նախագահի հրաժարականը:

Դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն իր լիազորությունները հանձնել է երկրի վարչապետին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am