Ucom-ը մեկնարկել է «Նոր հեռախոս և երկու անգամ շատ ինտերնետ այս Ամանորին» առաջարկը

Armenpress 17:29, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին ընդառաջ Ucom ընկերությունը հանդես է եկել «Նոր հեռախոս և երկու անգամ շատ ինտերնետ» առաջարկով: Բոլոր այն բաժանորդները, ովքեր ձեռք կբերեն Samsung Galaxy J120 սմարթֆոնը և կմիանան Ունիվերսալ 2900 հետվճարային սակագնային պլանին, կստանան ոչ միայն 4.5 անկյունագծով Super AMOLED էկրանով, 5 ՄՊ տեսախցիկով և 1.3 ԳՀց հզորությամբ չորսմիջուկանի պրոցեսորով աշխատող սարք, այլև 2 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերությունից:

Պարզապես բաժանորդագրվելով Ունիվերսալ 2900 սակագնային պլանին 24 ամսով հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy J120 4G սմաթֆոնը՝ հեռախոսի համար ամեն ամիս վճարելով 2900 դրամ 24 ամսվա ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am