Պետպաշտոնյաների ապօրինի հարստացման գործերը կքննի հատուկ քննչական ծառայությունը

Armenpress 16:31, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է Պետական պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման գործերի քննությունը վերապահել Հատուկ քննչական ծառայությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրինագիծը գործողության մեջ է դրվելու 2017 թվականի հուլիսի 1-ից:

Ապօրինի կհամարվի օրինական եկամուտների գերազանցմամբ և հիմնավորում չունեցող հարստացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am