Հայտարարվել Է «Օսկար» մրցանակի ներկայացվող վավերագրական ֆիլմերի համառոտ ցանկը

Armenpress 12:44, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել Է այն 15 կինոնկարները, որոնցից կընտրվեն «Օսկար» մրցանակի հինգ անվանակարգորդները «լավագույն վավերագրական ֆիլմ» կատեգորիայում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IndieWire-ին:

Համառոտ ցանկ են մտել Ավա Դյուվեռնեյի «13-րդը», Ռաուլ Պեկի «Ես քո նեգրը չեմ» կինոժապավենները, «Օ. Ջեյ. «Պատրաստված Է Ամերիկայում» մինիսերիալը: Ցանկ են մտել այն ֆիլմերը, որոնք ընտրվել են 145 հավակնորդներից:

Անվանակարգորդները կհայտարարվեն հունվարի 24-ին: Դափնեկրին կհայտնեն «Օսկարի» հանձնման արարողության ժամանակ՝ փետրվարի 26-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am