Լիբանանահայությունը 85 հազար ԱՄՆ դոլար է հանգանակել Արցախի համար

Armenpress 12:20, 8 Դեկտեմբեր, 2016

ԲԵՅՐՈՒԹ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմնի կազմակերպած ռադիոմարաթոնի ընթացքում դեկտեմբերի 7-ին հանգանակվել է 85 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը:

Գումարը պետք է հատկացվի Արցախում ապրիլյան պատերազմի պատճառով վնասված բնակարանների վերանորոգմանը, ինչպես նաև Արցախում բնակվող բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am