ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նորընտիր Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին

Armenpress 21:05, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն իր ուղերձում նշել է. ««Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և ընդլայնել մեր ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական կապերն ու վերջին տարիներին վերընթաց զարգացող արդյունավետ համագործակցությունը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am