Ադրբեջանի ազգային արժույթը կրկին անկում է ապրել

Armenpress 18:41, 6 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, կապված նավթի գների անկման հետ, սըրընթաց կերպով անկում է ապրում:

Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական fins.az-ը:

Ադրբեջանի կենտրոնական բանկի հաղորդմամբ, դեկտեմբերի 7-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7369 մանաթ: Դեկտեմբերի 6-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 1,7339 մանաթ:

Դոլարի պաշտոնական փոխարժեքի սահմանմանը զուգահեռ Ադրբեջանի սև շուկայում դոլար-մանաթ փոխարժեքը հասնում է ռեկորդային ցուցանիշների: Ադրբեջանի սև շուկայում դոլար-մանաթ փոխարժեքը անցել է 1,8 մանաթը: Երկրում գործող պաշտոնական փոխարժեքի ու սև շուկայում առկա փոխարժեքի միջև պահպանվում է 5-6 տոկոսի տարբերություն:

Ադրբեջանի փորձագիտական շրջանակներն ակնկալում են մինչև տարեվերջ դոլարի փոխարժեքի շարունակական բարձրացումներ:

Կապված ադրբեջանական նավթի էժանացման հետ` անկում է ապրում նաև Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, քանի որ այդ երկրում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, ինչը հարմարեցվում է նավթի գներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am