Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Armenpress 09:56, 2 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում և Տաշիրի  տարածաշրջանի  ճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:  Մասիսի, Արտաշատի, Տաշիրի, Մարալիկի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մեղրու ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մ: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am