Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է

Armenpress 10:18, 26 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կյանքի 91-րդ տարում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն։ Այս մասին «Արմենպրեսը» հաղորդում է վկայակոչելով Կուբայի պետական Պրենսա Լատինա գործակալության հաղորդագրությունը։ Կաստրոյի մահվան լուրը  պետական հեռուստատեսությամբ հայտնել է երկրի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն։ Ռաուլ Կաստրոյի հաղորդմամբ՝ Ֆիդելը «մահացել է ուրբաթ երեկոյան»։ Կուբայի հեղափոխության առաջնորդի ցանկության համաձայն՝ նրա մարմինը կդիակիզվի։ Ռաուլ Կաստրոն հայտնել է նաև, որ առաջիկայում հայտնի կլինեն նաև վերջին հրաժեշտի կազմակերպման մանրամասները։

Լուսանկարը՝ AIN FOTO/Marcelino VÁZQUEZ HERNÁNDEZ/sdl



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am