«Ուրալյան ավիաուղիներ»-ը թռիչքներ կիրականացնի Դոնի Ռոստովից դեպի Գյումրի

Armenpress 18:36, 22 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը նոր միջազգային չվերթ է բացում`  Դոնի Ռոստովից Գյումրի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական կայքը, թռիչքները կիրականացվեն դեկտեմբերի 2-ից`ամեն ուրբաթ օրը: 

Դեպի Գյումրի նոր չվերթը մեկնարկում է ձմեռային արձակուրդներին ընդառաջ: Այդ կապակցությամբ ընկերությունը խորհուրդ է տալիս անցկացնել ձմեռային արձակուրդները Հայաստանի տեսարժան վայրերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am