Մեծ Բրիտանիան մտադիր Է ընդլայնել Իրանի հետ առեւտրի հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան մտադիր Է ընդլայնել Իրանի հետ առեւտրի հնարավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Թագավորության միջազգային առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը:
«Դանդաղորեն, բայց աճող խանդավառությամբ բրիտանական ընկերություններն սկսում են վերականգնել բիզնեսն Իրանի հետ, եւ մենք տեսնում ենք Մեծ Բրիտանիայի ու Իրանի միջեւ աճող առեւտրի առաջին նշանները»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով բրիտանա-իրանական խորհրդաժողովում, որը նվիրված Էր առեւտրին եւ ներդրումներին:
Նախարարը նաեւ ընդգծել Է, որ Իրանը պետք Է ավելին անի, որպեսզի համապատասխանի միջազգային բանկային չափորոշիչներին:
Բացի այդ, նա հայտնել Է, որ դեկտեմբերին Բրիտանիան լեռնահանքային սեկտորի ներկայացուցիչների պատվիրակություն Է ուղարկելու Իրան: