Ֆիլիպինների նախագահը «Աստծուն խոստացել Է այլեւս չզազրախոսել»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել Է, թե Աստծուն խոստացել Է այլեւս չհայհոյել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դուտերտեն, որը Ճապոնիա ուղեւորությունից հետո վերադարձել Է իր հայրենի քաղաք՝ Դավաո, ասել Է, թե ինքնաթիռում անձամբ Է շփվել Աստծու հետ:
Դուտերտեն պատմել Է, որ երբ ինքնաթիռի բոլոր ուղեւորները քնած Էին, ինքը լսել Է ձայն, որը հայտարարել Է, թե իր հետ Աստված Է խոսում:
Ձայնը, Դուտերտեի խոսքով, նրան նախազգուշացրել Է, որ եթե չդադարեցնի զազրախոսելը, ինքնաթիռը կկործանվի: Արդյունքում՝ Ֆիլիպինների նախագահն ստիպված Է եղել խոստանալ Աստծուն, որ ինքը կդադարեցնի զազրախոսությունը:
Դավաոյում Դուտերտեն ասել Է, որ Աստծուն տված խոստումը նույնն Է, ինչ խոստումը Ֆիլիպինների ժողովրդին:
Ֆիլիպինների նախագահը հայտնի Է իր սկանդալային հայտարարություններով: Վերջերս Դուտերտեն նախագահ Բարաք Օբամային անվանել Էր «շանորդի», ինչը դիվանագիտական սկանդալ Էր հրահրել ԱՄՆ-ի հետ: Ավելի վաղ նախագահը վիրավորական արտահայտություն Էր արել Հռումի Ֆրանցիսկոս պապի նկատմամբ:
Դուտերտեն նաեւ իրեն համեմատել Է Հիտլերի, իսկ թմրավաճառների դեմ իր պայքարը՝ Հոլոքոստի հետ: Այս հայտարարությունը խստիվ դատապարտել Է Գերմանիան:
Դուտերտեն մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ Է Ֆիլիպիններում, չնայած այն բանին, որ թմրանյութերի առեւտրով զբաղվողների դեմ նրա ծավալած արշավի ընթացքում, ոստիկանության գնահատումներով, արդեն 3,6 հազար մարդ Է զոհվել: