ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ղեկավար կազմը գործնական պարապմունքի է մասնակցել

Armenpress 21:59, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էր ոստիկանության կենտրոնական ապարատի ղեկավար կազմը:

Մասնագիտական պարապմունքի ընթացքում ներկայացվեցին ոստիկանության գործառույթներին առնչվող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, զեկուցումներով հանդես են եկել ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը և ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը: Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում պարապմունքի մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները: Քննարկումից հետո ցուցումներ են տրվել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am