Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջին խմբի առաջնությունում երկիշխանություն է

Armenpress 11:12, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջին խմբի առաջնության երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս տուրում հաղթանակ տոնեցին Նորայր Թորոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռաֆայել Բակունցը, Հովիկ Հայրապետյանը: Միավորը կիսեցին Լևոն Բաբուջյանը և Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և Արմենակ Եղիազարյանը:

Երկու տուրից հետո 2 միավորով առաջատարներն են Հովիկ Հայրապետյանը և Տիգրան Հարությունյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am