Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի արարողությունը

Armenpress 18:41, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի նստավայրում հոկտեմբերի 25-ի տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքներն ու համոզմունք հայտնել, որ Մեծ վարպետի այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում և խթան կհանդիսանա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am