ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Armenpress 18:03, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  առողջապահության ոլորտում երկու հարևան երկրի համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։

Լևոն Ալթունյանն առողջապահական գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում  կարևորել է փոխհամագործակցությունն առողջ ապրելակերպի խթանման և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։ 

Դեսպանը նշել է, որ իր երկրի առողջապահության կազմակերպիչներին հետաքրքրում են Հայաստանում մանկական, մասնավորապես` նորածնային մահացության ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերը և դրական փորձը։

Քննարկվել են առաջիկայում փոխայցելություններին, առանձին միջոցառումների կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։

Երկուստեք կարևորվել է հարևան երկու երկրի փոխհամագործակցությունն առողջապահության ոլորտում  առավել նպատակային և արդյունավետ դարձնելը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am