Բրիտանական իշխանությունները հավանություն տվեցին Հիթրոու օդանավակայանն ընդլայնելու որոշմանը

Armenpress 17:52, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական իշխանությունները հոկտեմբերի 25-ին որոշում են ընդունել ընդլայնել Լոնդոնի խոշորագույն օդանավակայանը՝ Հիթրոուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Որոշումն ընդունվել Է հատուկ կոմիտեի կողմից, որը գլխավորում Է երկրի վարչապետ Թերեզա Մեյը:

Դրան համապատասխան, Հիթրուում կհայտնվի երրորդ թռիչքավայրԷջքային գոտին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը դեռ Լոնդոնի քաղաքագլուխ եղած ժամանակ հանդես Էր գալիս Հիթրոու օդանավակայանի ընդլայնման պլանների դեմ, որը, նախնական գնահատումներով, կարժենա 18,6 մլրդ ֆունտ ստեռլինգ (24,9 մլրդ դոլար):

Կառավարության տվյալներով՝ Հիթրոուում նոր թռիչքավայրԷջքային գոտու ստեղծումը տնտեսությանը կբերի 61 մլրդ ֆունտ (75 մլրդ դոլար) եւ կնպաստի առաջիկա 14 տարում 77 հազար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am