Չորս մարդ Է զոհվել Ավստրալիայի Dream World ատրակցիոնում

Armenpress 13:12, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս մարդ Է զոհվել Ավստրալիայի Dream World զվարճալիքների թեմատիկ զբոսայգում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Mirror հրատարակությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել Dream World («Անուրջների աշխարհ») ատրակցիոնների պարկում, որը գտնվում Է Քվինսլենդի նահանգի հարավարեւելյան մասի Գոլդ-Կոստ քաղաքում (Ոսկե ափ):

Ջրի մակերեւույթի վրա լողացող ռետինե բարձիկով կլոր սայլակի շրջվելու հետեւանքով զոհվել Է չորս մարդ, նրանց թվում երեխաներ չկան: Զոհվածները 32-40 տարեկան են: The Associated Press գործակալությունը ճշտում Է, որ նրանցից երկուսը տղամարդ են եւ երկուսը՝ կին:

«Dreamworld-ն օպերատիվորեն աշխատում Է, որպեսզի պարզի պատահածի հանգամանքները»,-ասված Է զբոսայգու ղեկավարության պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am