Թուրքիայում Իրանի դեսպանատան տարածքից կրակոցներ են հնչել

Armenpress 13:17, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տասնյակ կրակոցներ են լսվել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Press TV հեռուստաընկերությունը:

Համաձայն տեղեկացված աղբյուրների`կրակոցներն ամենայն հավանականությամբ արձակվել են նախազգուշական նպատակով դեսպանատան անվտանգության անցակետից:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները նախազգուշացնող հայտարարություն էր արել` հայտնելով Ստամբուլում հնարավոր ահաբեկչության կամ օտարերկրյա քաղաքացիների առևանգման հնարավորության մասին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am