Չինաստանում երեք տարում 1 մլն պաշտոնյաներ են մեղադրվել կոռուպցիայի մեջ

Armenpress 12:31, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել Է, որ վերջին երեք տարվա ընթացքում ավելի քան 1 մլն պաշտոնյաների ու պետական ծառայողների նկատմամբ հետաքննություն Է անցկացվել կոռուպցիայի մեղադրանքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

BBC-ի թղթակցի կարծիքով, այս տեղեկատվության հրապարակումը կոչված Է ցուցադրելու հակակոռուպցիոն քաղաքականության բարձր արդյունավետությունը, որն սկսվել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությամբ:

Կուսակցության կենտրոնական կոմիտեի կարգապահական տեսչությունը նաեւ տեղեկատվություն Է ներկայացրել այն մասին, որ ավելի քան 400 այսպես կոչված փախած կոռուպցիոներներ այս տարի ձերբակալվել են երկրի սահմաններից դուրս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am