Մոսկվան կսկսի Անկարային հետախուզական տվյալներ փոխանցել Սիրիայում գործողություն իրականացնելու համար

Armenpress 11:43, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Անկարային հետախուզական տեղեկատվություն Է փոխանցելու Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» թուրքական գործողության իրականացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին գրում Է «Իզվեստիա» թերթը:

Ինչպես հրատարակությանը հայտարարել Է իրազեկ ռազմադիվանագիտական մի աղբյուր, հետախուզական տեղեկատվության փոխանցման շուրջ պայմանավորվածություն Էր ձեռք բերվել Ռուսաստանի ղեկավարության՝ վերջերս Թուրքիա կատարված այցի ընթացքում:

«Ռուսաստանի պատվիրակության կազմում Էր ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Գերասիմովը, որը բանակցություններ Է վարել Թուրքիայի իր պաշտոնակից Հուլուսի Ակարի հետ: Կողմերը պայմանավորվածության են հասել հետախուզական տվյալների փոխանցման շուրջ, որոնք թուրք զինվորականներին կարող են օգտակար լինել «Եփրատի վահան» գործողությունն իրականացնելիս»,-հայտնել Է «Իզվեստա»-ի աղբյուրը:

Իր հերթին, ինչպես թերթին հայտարարել Է ՌԴ Դաշնության խորհուրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը, «Թուրքիան ոչ հրապարակավ միացել Է հետախուզական տեղեկատվության փոխանակման կենտրոնին, որն ստեղծվել Է Ռուսաստանի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի կողմից»:

«Մենք թուրքական կողմին փոխանցում ենք հետախուզության այնպիսի տվյալներ, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել իր համար: Ի պատասխան, նրանք նույնպես տեղեկատվություն են տրամադրում: Թուրքերն ունեն շատ արդյունավետ հատուկ ծառայություններ եւ շատ լավ ագենտուրա Սիրիայում»,-հավելել Է Կլինցեւիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am