Վիգեն Սարգսյանը «Ռոստեխ»-ի փոխտնօրենի հետ քննարկվել է ՀՁ-ների ստեղծման հեռանկարները

Armenpress 18:18, 13 Հոկտեմբեր, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 13-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության ու անվտանգության համալիր համակարգերի ուղղություններով արտադրական կոոպերացիայի և համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրին մաղթել է հաջողություն և արդյունավետ գործունեություն «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի ընթացքում և նշել է համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը` ուղղված երկու երկրների անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am