Օբաման խոստացել է մարդ ուղարկել Մարս

Armenpress 20:00, 11 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության շրջանակում առաջիկա 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ն աշխավախումբ կուղարկի Մարս:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Օբաման նշել է, որ արշավախմբի հիմնական խնդիրն է նոր տեխնոլոգիաների միջոցով կառուցել այնպիսի սարք, «որը կկարողանա մարդուն տեղափոխել հեռավոր տիեզերական տարածություններ և ապահովվել նրա կյանքն արտաքին տարածության վրա երկարատև արշավների ընթացքում»: 

CNN-ին տված հարցազրույցում Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն նոր  առանցքային թիրախ է սահմանել իր տիեզերական ծրագրում, այն է` մարդ ուղարկել Մարս մեկ օրով կամ ավելի երկար ժամանակով`Երկիր վերադառնալու հնարավորությամբ:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am