Երևանը կհյուրընկալի հայ-հնդկական գործարար համաժողով

Armenpress 14:09, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա այցով սեպտեմբերի 28-30-ը Հայաստանում է լինելու Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի պատվիրակությունը, որում ընդգրկված են 11 կազմակերպությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից, այցի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է գործարար համաժողով (երկկողմ հանդիպումներ՝ համատեղ ձեռնարկությունների բացման ակնկալիքով)։ Գործարարների խմբում ընդգրկված են գյուղատնտեսության, սննդի վերամշակման, շինարարության, հյուրանոցների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ՏՏ ծառայությունների, ոգելից խմիչքների, շինարարական և այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am