Արծվիկ Մինասյանին դուր չի գալիս Էկոնոմիկայի նախարարության նոր անվանումը

Armenpress 13:48, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը շարունակում է դեմ լինել նախարարության փոփոխվող անվանմանը: «Ինձ մտահոգում է այն, որ ցանկացած փոփոխություն որոշակի ֆինանսական հետեւանք է ունենում, մյուս կողմից էլ անվանումը պետք է արտահայտի բովանդակություն: Ես մնում եմ այն համոզմանը, որ էկոնոմիկա անվանումը կարող էինք պահպանել թեկուզ հայերենով՝ տնտեսություն, որը անգլերենով կամ ռուսերենով ի վերջո նույն բառն է՝ էկոմոնիկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը:

Սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, ըստ որի՝ մի շարք նախարարություններ կվերանվանվեն: Էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am