Օբաման շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու համար

Armenpress 13:24, 21 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյան Նահանգները շնորհակալ է Հայաստանին սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ներդրումների համար: Այդ մասին Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման:

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Օբաման և ավելացրել, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am