Թուրքիան ձգտում է ընդդիմադիրներից Սիրիայի հյուսիսում «չեզոք գոտի» ստեղծել. արևելագետ

Armenpress 18:10, 29 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եփրատի արևմտյան ափին հնարավոր են բախումներ քրդերի և Թուրքիայի ու նրա կողմից սատարվող ընդդիմադիր խմբավորումների միջև: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Սարգիս Գրիգորյանը, Թուրքիան Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների միջոցով նպատակ ունի «զեչոք գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիսային սահմանում: «Էրդողանը հայտարարել է, որ չի թողնի որևե ահաբեկչական խմբավորում գոյություն ունենա իրենց սահմաններում: Խոսքը վերաբերվում է ոչ միայն «Իսլամական պետությանը», այլև «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» և Քրդական դեմոկրատական միությանը»,- ասաց Գրիգորյանը: Արևելագետի խոսքով՝ քրդերը չեն շտապում լքել Արևմտյան Եփրատը, չնայած որ Թուրքիան կոշտ հայտարարություն է տարածել` պահանջելով քրդերին լքել Եփրատի արևմտյան ափը: Գրիգորյանը նաև նշեց, որ քրդերը կարծես թե փոխել են իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ: «ԱՄՆ-ի իշխանությունը  կոչ է արել քրդերին կատարել Անկարայի պահանջները, սակայն այս երկու օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ քրդերը դեռևս չեն պատրաստվում լքել Եփրատի արևմտյան շրջանները»,- եզրափակեց Գրիգորյանըը: Ավելի վաղ, Թուրքիայի իշխանությունները պահանջել են քրդերից լքել Եփրատի արևմտյան ափը: Թուրքիա այցելած ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն նշել էր, որ ԱՄՆ-ն կդադարի աջակցել Սիրիայի քրդերին, եթե վերջիներս չկատարեն Անկարայի պահանջները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am