Զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով Եգիպտոսում փակվել է 220 հյուրանոց

Armenpress 17:35, 27 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում արդեն 220 հյուրանոց է փակվել զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով: «Արմենպրես»-ի հաղորմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:

Ամենաշատ վնասը կրել է Շարմ-Էլ-Շեյխի հյուրանոցային հատվածը: Աշխատանքները դադարեցրել են 54 հյուրանոցներ: Հուրգադայում փակվել է 34 հյուրանոց, իսկ Մարսա Ալամում` 35:

Եգիպտոսի գործարարների ասոցիացիայի զբոսաշրջության կոմիտեի կանխատեսմամբ` չաշխատող հյուրանոցների թիվը կաճի հատկապես Իդ ալ-Ադհա տոնից հետո: Այս տարի այն նշվելու է սեպտեմբերի 12-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2015 թվականի ցուցանիշի համեմատ` 2016 թվականի առաջին կիսամյակում Եգիպտոսում կիսով չափ կրճատվել է զբոսաշրջիկների թիվը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am