Օլանդը հասկանալի է համարում Սիրիայում ռազմական օպերացիա իրականացնելու Թուրքիայի որոշումը

Armenpress 20:21, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայում զինյալների դեմ ռազմական օպերացիա իրականացնելու թուրքական իշխանությունների որոշումը  կարելի է հասկանալ` հաշվի առնելով երկրի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացվող ահաբեկչությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օլանդի խոսքերն է մեջբերել Reuters գործակալությունը:

«Թուրքիան որոշել է մուտք գործել Սիրիայի տարածք ԻՊ-ի դեմ պայքարելու համար, և մենք կարող ենք դա հասկանալ՝ հաշվի առնելով Թուրքիայի տարածքում ահաբեկչությունները»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am