Ռուսական նավերը Սիրիայում հրթիռակոծել են ահաբեկչական խմբավորումների դիրքերը

Armenpress 20:27, 19 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի սևծովյան նավատորմի հրթիռային նավերը երեք թևավոր հրթիռ են արձակել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների բազան և հրամանատարական կետը Դար-Թաազա շրջանում, ինչպես նաև ականանետերի արտադրամասն ու զինանոցի հսկայական պահեստը Հալեպ նահանգում: Հարվածների վերահսկողության համակարգի տվյալներով պլանավորված թիրախները ոչնչացված են»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ հարվածներն իրականացվել են չբնակեցված տարածքներում՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am