«Ռեալ»-ը դարձավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր

Armenpress 09:12, 10 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 10  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի  հանդիպումն ավարտվեց: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Մադրիդի  «Ռեալ»-ը  դժվարին պայքարում, լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Սևիլիա»-ին:

Մրցավեճի հաշիվը 21-րդ րոպեին բացել է «Ռեալ»-ի երիտասարդ կիսապաշտպան Մարկո Ասենսիոն՝ դառնալով հեռահար գեղեցիկ գոլի հեղինակ: 41-րդ րոպեին անդալուզիացիները  հիասքանչ գրոհի արդյունքում հավասարեցրին խաղի հաշիվը: Ֆրանկո Վասկեսի դիպուկ հարվածը հասավ իր նպատակին: 72-րդ րոպեին Սերխիո Ռամոսը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Վիտոլոյի նկատմամբ, և մրցավարը նշանակեց 11- մետրանոց հարված «Ռեալ»-ի դարպասին: Եվգենի Կոնոպլյանկան անվրեպ հարվածով առաջ մղեց իր թիմին: «Ռեալ»-ը չհանձնվեց, և ավելացված ժամանակի  3-րդ րոպեին Սերխիո Ռամոսը գլխի հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի ուժեղ էին մադրիդցիները: 119-րդ րոպեին «Ռեալ»-ը Դանիել Կարվախալի գերազանց անցումից հետո հաղթանակ կորզեց և դարձավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am