Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

Armenpress 10:49, 2 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն օգոստոսի 1-ին աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մագդեբուրգում դեսպանը հանդիպում ունեցավ երկրամասի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, մշակույթի հարցերով պետնախարար Ռայներ Ռոբրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ մշակութային համագործակցությանը, տնտեսական հարաբերություններին և զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նույն օրը դեսպանը հանդիպեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների հետ:

Զրուցակիցները քննարկեցին կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացման, համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am