Դանի Ալվեսը լքում է «Բարսելոնա»-ն

Armenpress 13:37, 4 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Թուրինի «Յուվենթուս»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալվեսը Sport Italia-ի հետ զրույցում հաստատել է, որ միանալու է թուրինյան ակումբին:

«Այժմ չափազանց երջանիկ եմ: Շատ ուրախ եմ «Յուվենթուս»-ին միանալու համար: «Բարսելոնա»-ի  հետ հաղթեցի հնարավոր ամեն բան ու վայելում էի ցանկացած րոպեն, սակայն փոփոխությունների ժամանակն է: Ցանկանում եմ «Յուվենթուս»-ի հետ հաջողությունների հասնել Եվրոպայում: Առաջիկա օրերին կլինեմ Թուրինում ու պայմանագիր կկնքեմ «Յուվենթուս»-ի հետ, սակայն դրա հետ մեկտեղ ընդմիշտ կմնամ «Բարսելոնա»-ի երկրպագու»,- ասել է Ալվեսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am