Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը

Armenpress 21:30, 2 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ, չնայած Թուրքիայի ճնշումներին և սպառնալիքներին, Գերմանիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

«Մինչ քվեարկությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բանաձևի ընդունման դեպքում Գերմանիայի և Թուրքիայի քաղաքական, տնտեսական, ռազմական և առևտրային հարաբերությունները կվնասվեն: Բացի այդ, սպառնալից նամակներ են ստացել նաև Գերմանիայի Բունդեսթագի անդամները: Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումը՝ չնայած թուրքական կողմի ճնշումներին և սպառնալիքներին»,- ասված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am