ԼՂ շփան գծում իրադրությունը հանգիստ է մնացել
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի շփման գծում անցնող գիշեր իրադրությունը հանգիստ է մնացել` բացառությամբ հատուկենտ կրակոցների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ`բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցների»:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ