«Շիրակ»-ը պայմանագիր է կնքել Ղուկաս Պողոսյանի հետ

Armenpress 20:38, 31 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ը մայիսի 31-ին պայմանագիր է ստորագրել Երևանի «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Շիրակ»-ի մամուլի ծառայությունից, իր նախկին ակումբի հետ Պողոսյանը պայմանագիրը խզել է մեկ ամիս առաջ և ուներ ազատ խաղացողի կարգավիճակ: «Շիրակ»-ի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը։

22-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, ինչպես նաև 18 տարեկան հասակում ազգային ընտրանու կազմում մասնակցել  է Սերբիայի և Կանադայի դեմ ընկերական հանդիպումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am