Պետությունը հարկային արտոնություններ է տրամադրում Դիլիջանի և հարակից տարածքների զարգացման նպատակով
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) հաստատելու մասին» որոշման նախագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ընդգրկված է կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում:
Նախագծի նպատակն է Դիլիջանի և հարակից տարածքների զարգացման ու ներդրումների խրախուսման և արտոնությունների կիրառության կարգի համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերի սահմանումը:
«Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 1-ից: Օրենքով նախատեսված են որոշ հարկային արտոնություններ: