Պուտինը ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկել Է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրին

Armenpress 13:56, 31 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ի պետություններին հրավիրել Է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրին:

«Հեռանկարային եմ համարում Միության պետությունների ներգրավումը ներմուծման փոխարինման ծրագրում, որն իրականացվում Է Ռուսաստանում»,-նշել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մենք հրավիրում ենք մեր բոլոր գործընկերներին՝ համատեղ սարքավորումներ եւ համալրող մասեր արտադրել 25-ից ավելի ճյուղերում»,-ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

ՌԴ նախագահը նշել Է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում Է մեքենաշինությանը, Էլեկտրոնային եւ թեթեւ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը:

Պետության ղեկավարը նաեւ պաշտպանել Է ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության փոխգործակցության կարգավորմանը նվիրված խորհրդաժողով անցկացնելու Ղազախստանի առաջարկությունը: «Ողջունում ենք ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ փոխգործակցության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնելու ղազախստանցի գործընկերների նախաձեռնությունը: Անհրաժեշտ Է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ակտիվորեն ներգրավվի դրա մշակմանը»,-ասել Է Պուտինը:

Նա նաեւ առաջարկել Է ԵԱՏՀ-ին՝ առաջարկություններ պատրաստել ԵԱՏՄ-ի միասնական տեղեկատվական տարածության ստեղծման վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am