Սպիտակ տան պահպանության ծառայությունը ձերբակալել է ցանկապատի վրայով փաթեթ նետած կնոջը

Armenpress 10:06, 31 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի պահպանության համար պատասխանատու Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, որը, ենթադրաբար, կասկածելի փաթեթ Է նետել Վաշինգտոնում Սպիտակ տան ցանկապատի վրայով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին այս մասին հայտնել Է WTOP ռադիոկայանը:

Ըստ Associated Press-ի տեղեկատվության՝ ձերբակալվել Է մի կին: Կասկածելի փաթեթը, որի պատճառով փակվել Է Բարաք Օբամայի նստավայրի հյուսիսային մասի մուտքը, ուսումնասիրում են սակրավորները: Նախնական տվյալներով՝ դրա մեջ եղել են թղթեր: Պատահարի վայր են ժամանել ոստիկանությունը եւ փրկարարական ծառայությունները:

Նախագահ Բարաք Օբաման ինքն արտակարգ պատահարի պահին եղել Է Սպիտակ տանը: Երեւանի ժամանակով ժամը 23:40-ի դրությամբ նստավայրի շրջափակումը հանված Էր, հաղորդել Է Reuters-ը:

Լուսանկարը` EPA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am