Սարուխան համայնքն առաջնագծին նվիրել է «S-131» մակնիշի բուլդոզեր

Armenpress 18:54, 30 Մայիս, 2016

ԳԱՎԱՌ, 30  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանի եւ Սարուխանի մի խումբ բարերարների կողմից գնվել եւ առաջնագծում ծառայող զորամասին է նվիրվել  «S-131» մակնիշի բուլդոզեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանը, նվիրված տեխնիկան հույժ անհրաժեշտ էր զորամասին՝ դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհները միշտ սարքին ու անցանելի պահելու համար:»Ձմռան սաստիկ բքերի կամ գարնանային  վարարումների ժամանակ  դեպի սահմանապահ  դիրքեր տանող ճանապարհները փակվում կամ վնասվում են՝ դժվարացնելով մարտիկների, մարտական մեքենաների տեղաշարժը: Հրամանատարությունը  կարեւորեց տեխնիկայի նվիրատվությունը՝ այն համարելով խիստ պահանջված ու կարեւոր՝ զորքի մշտական տեղաշարժն ավելի ապահով դարձնելու, առաջնագիծն ավելի ամրացնելու տեսանկյունից»,-հավաստեց Վահան Գեւորգյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am