Ֆլորենտինո Պերեսը «Բարսելոնա»-ի երկրպագուին բացատրել է իրականությունը

Armenpress 16:49, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի երկրպագուներից մեկը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո հնարավորություն է ունեցել կարճ զրույց ունենալ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բարսելոնա»-ի երկրպագուն Ֆլորենտինո Պերեսին կոչ է արել խոստովանել, որ «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն ակումբն է: Ի պատասխան Ֆլորենտինո Պերեսն ասել է. «Դուք ունեք Չեմպիոների լիգայի 5 գավաթ, իսկ մենք՝ արդեն 11»:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալ»-ը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում 11 մետրանոց հարվածաշարերով առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ և նվաճեց Չեմպիոնների լիգայի 11-րդ գավաթը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am