Նկարահանել են վագրակատվի սրընթաց վազքը

Armenpress 14:13, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները նկարահանել են վագրակատվի վազքը մեխանիկական նապաստակի հետեւից: Կենդանաբանական այգու պաշտոնական ալիքում զետեղված տեսագրությունը, որտեղ կենդանին անհավանական արագություն Է զարգացնում, երեք օրում YouTube-ում ավելի քան 70 հազար դիտում Է հավաքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վազքը նկարահանելու համար վագրակատվի մեջքին հատուկ գոտիների օգնությամբ ամրացրել են GoPro Էքշըն խցիկ: Ընդ որում կենդանին իրեն միանգամայն ազատ Է զգացել եւ նույնիսկ մռռում Էր: Դրանից հետո վագրակատուն նետվել Է ստանդարտ որսի՝ մեխանիկական նապաստակի հետեւից:

Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով՝ տեսանյութը «շատ թրթռացող» Է ստացվել, բայց եթե կադրերը դիտենք դանդաղեցված նկարահանմամբ, ապա կարելի Է մի շարք հետաքրքրական առանձնահատկություններ նշել: Մասնավորապես, վազքի ժամանակ կենդանու մարմինն այս ու այն կողմ Է տարուբերվում, մինչդեռ գլուխը մնում Է անշարժ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am