Մարկո Ռոյսի կարծիքով «Բորուսիա»-ին պետք են նոր բարձրակարգ ֆուտբոլիստներ

Armenpress 14:14, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա» ակումբի հարձակվող Մարկո Ռոյսը կարծում է, որ ակումբին պետք են նոր բարձրակարգ ֆուտբոլիստներ: «Ես ցանկանում եմ մյուս մրցաշրջանում պայքարել մեծ նպատակների համար: Որպես ակումբի առաջատար ֆուտբոլիստ՝ ուզում եմ, որ իմ ակումբն էլ ավելի ուժեղ լինի: Ուստի սպասում եմ նոր ֆուտբոլիստների «Բորուսիա»-ում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռոյսի խոսքը մեջ է բերում «Funke Mediengruppe»-ը:

Անցած մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիա» ակումբը  Գերմանիայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը՝ 10 միավորով ետ մնալով Մյունխենի «Բավարիա»-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am