ՀՀ Նախագահը Տիգրան Մկրտչյանին նշանակել է Լիտվայում ՀՀ դեսպան

Armenpress 13:30, 29 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Տիգրան Մկրտչյանին նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս)»:

Տիգրան Մկրտչյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը: Նրա մյուս կենսագրական տվյալներն՝ այստեղ։  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am