Ամերիկյան ոստիկանությունը հաստատել է վթարի ենթարկված ռազմական ինքնաթիռի օդաչուի մարմինը հայտնաբերելը

Armenpress 12:55, 28 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ոստիկանությունը հաստատել է, որ  Նյու Յորքի և Նյու Ջերսիի միջև Հուդզոն գետում  հայտնաբերված մարմինը պատկանում է կործանված ռազմական ինքնաթիռի օդաչուին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների P-47 Thunderbolt ռմբակոծիչ-կործանիչ է եղել:

Զոհվածը 56-ամյա Ուիլյամ Գորդոնն էր: Ավելի վաղ Նյու Ջերսի նահանգի ոստիկանությունը հաղորդել էր, որ ինքնաթիռի օդաչուն փրկվել և տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ավելի ուշ նրանք հրաժարվել են այս հայտարարությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am