Երևանում հոկտեմբերին տեղի կունենա ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերի համերգը

Armenpress 16:39, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերին տեղի կունենա ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերի համերգը: Այս մասին տեղեկացրեց երաժիշտը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին:

«Հիմնական շեշտադրումը լինելու է հայերեն լեզվի վրա: Երգելու եմ հայկական սիրված երգեր, ինչպես օրինակ «Դլե  յաման», «Կիլիկա», «Նազանի» և այլն: Նախատեսում եմ ներառել ժողովրդական գործիքներ` քանոն, դուդուկ: Կարծում եմ` հրաշալի համերգ է լինելու: Շատերը հարցնում են, թե ինչու եմ երգում հայերեն: Դա, կարծում եմ, իմ նվերն է հայ ժողվորդին»,-ասաց Դանիել Դեքերը:

Նա նշեց, որ վերջերս հոգևոր երգ ձայնագրելու առաջարկ է ստացել: Խոստացավ հոկտեմբերին կայանալիք համերգից հետո մտածել այդ մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am