ՀՀ և ԼՂՀ նախագահների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Armenpress 11:05, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին խորհրդի անդամ Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու հիշատակը:

Նախագահը հայտարարեց, որ Հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից ներկա է 29-ը, ներկա են տեղական մարմինների 24 ներկայացուցիչներ, քվորումն ապահովված է, սկսվեց նիստի աշխատանքը:

Հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով զեկույց կներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարաթոն 2016-ի նպատակաուղղվածության մասին:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2015 թվականի հաշվետվությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am